National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.06.2021
7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների ամփոփում. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
1 / 1

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության առանցքը վարչատարածքային կառավարման, համայնքային ծառայության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության ու ոլորտի կայուն զարգացման հարցերն են:

Յոթերորդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում հանձնաժողովը գումարել է  39 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են 3 միջազգային համաձայնագիր, 55 օրենքի  նախագիծ, 31 օրենսդրական փաթեթ,  դրանցում ընդգրկված է 52 օրենքի  նախագիծ: Ընդհանուր քննարկվել է 107 օրենքի նախագիծ: Դրանցից 37-ի հեղինակը կառավարությունն է, 43-ի հեղինակը՝ պատգամավորները,  6-ինը՝  խմբակցությունները:

Քննարկված նախագծերից դրական եզրակացություն ստացել են 3 միջազգային համաձայնագիր, 37 օրենքի  նախագիծ եւ  19 օրենսդրական փաթեթը, որոնցում ընդգրկված է  67 օրենքի  նախագիծ: Հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած նախագծերն Ազգային ժողովի կողմից ընդունվել են ամբողջությամբ:

4 նախագիծ, այդ թվում նախագծերի 1 փաթեթ ստացել են հանձնաժողովի բացասական եզրակացությունը: 15 նախագիծ եւ նախագծերի 11 փաթեթ, որոնցում ընդգրկված է 34 օրինագիծ, հետ են վերցվել հեղինակների կողմից:

Հանձնաժողովը յոթերորդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում անցկացրել է 1 արտագնա նիստ եւ 1 խորհրդարանական լսում, ստացել քաղաքացու 115 նամակ: